Ընտրությունները պատվերով համերգ չեն. Էդուարդ Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եռյակի առաջարկներին կամ պահանջներին ես անդրադարձել եմ և ավելացնելու բան չունեմ: Այդ առումով մի բան կարող եմ ասել, որ ուլտիմատումներով և պահանջներով խոսելը քաղաքականության լեզուն չէ»,-ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների  հետ զրույցում այս մասին նշեց  ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա Շարմազանովի խոսքով, ընտրությունները պատվերով համերգ չեն:

«Եթե մենք գնանք այդ տրամաբանությամբ, ապա ՀՀ-ում մշտապես մենք կմտնենք ընտրությունների փուլ և մի ընտրությունը կփոխարինվի հաջորդով: Միշտ էլ կգտնվեն հասարակության շերտեր, ովքեր դժգոհ կլինեն այս կամ այն իրավիճակից: Երկրորդը, եթե մարդիկ ուզում են փոփոխություններ, ապա մենք գնում ենք համակարգային փոփոխությունների ճանապարհով, իսկ դրա լավագույն ճանապարհը սահմանադրական փոփոխություններն են»,- հայտարարեց նա:




Լրահոս