2015թ. Քաղաքաշինության նախարարությանը տրամադրվելու է 11 մլրդ 54 մլն 700 հազար դրամ: 2014թ. հատկացվել էր 19 մլրդ 809 մլն 900 հազար դրամ: Այս մասին 2015թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ նշեց Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը:
Քաղաքաշինության նախարարության կրթական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության համար նախատեսված է տրամադրել 5 միլիարդ 575 միլիոն դրամ:
Մարզական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության համար նախատեսվել է 550 միլիոն դրամ: Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում ծրագրով նախատեսվել է 300 միլիոն դրամ: Նախագահի աշխատակազմի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության աշխատակազմի և ՀՀ սահմանադրական դատարանի ենթակայության շենքերի վերանորոգման աշխատանքների համար նախատեսվել է 652 միլիոն 200 հազար դրամ: