«Նաիրիտ» գործարանի ճակատագրի վերաբերյալ մեկ ամիս անց վերջնական պարզաբանումներ կներկայացվեն: ԱԺ-ում 2015թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին նշեց էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը: Պատգամավորների հորդորներին տեղի չտալով՝ նա այդպես էլ չասաց, թե ով է գործարանի սեփականատերը:
Փոխնախարարի խոսքով՝ գործարանի աշխատակիցների աշխատավարձերը վճարվել են ընկերության կողմից ներգրավված փոխառու միջոցների հաշվին: «Հիմնականում էներգահամակարգի ընկերություններից են ներառվել, 100 տոկոսով՝ Երևանի ՋԷԿ-ից՝ նկատի ունենալով, որ Երևանի ՋԷԿ-ը և «Նաիրիտը» տեխնոլոգիապես անմիջականորեն կապված են իրար հետ, և մեկը մյուսի աշխատանքով շահագրգիռ է:
«Նաիրիտի» վերաբերյալ պարզաբանումները կներկայանցվեն: Եկե՛ք հաբերատար սպասենք, ավելին այսօր չեմ կարող ասել»,- ընդգծեց նա: