Բակո Սահակյանը ցավակցել է Վլադիմիր Մովսիսյանի ընտանիքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին:

Հեռագրում ասված է.

«Մեծագույն ցավով տեղեկացա հայ ժողովրդի արժանավոր զավակ, ականավոր պետական ու քաղաքական գործիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Մովսիսյանի մահվան մասին: Անգնահատելի է Վլադիմիր Մովսիսյանի ավանդը հայրենի երկրի զարգացման ու բարգավաճման գործում: Որպես փորձառու պետական ու քաղաքական գործիչ եւ արհեստավարժ մասնագետ` նա իր ողջ հմտությունները, գիտելիքներն ու փորձն անմնացորդ ծառայեցրել է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության կայացմանն ու զորացմանը` իր անունը հավերժ թողնելով մեր նորագույն պատմության մեջ: Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Վլադիմիր Մովսիսյանի ընտանիքին, նրա բոլոր հարազատներին ու մերձավորներին եւ խոր վշտի այս ծանր պահին մաղթում արիություն ու ոգու կորով»:




Լրահոս