Եվրոյի փոխարժեքը ՌԴ-ում հասել է ռեկորդային մակարդակի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոյի փոխարժեքը աճել է 92,16 կոպեկով և կազմել 56,5450 ռուբլի:
Երկակի արժութային զամբյուղը (0,55 դոլար և 0,45 եվրո), այսպիսով, աճել է 84,71 կոպեկով և կազմել 50,2972 ռուբլի:

Այսօր Մոսկվայի բորսայում պատմության մեջ առաջին անգամ եվրոյի փոխարժեքը հասել է 57 ռուբլու մակարդակին, դոլարը ևս հասել է իր պատմական առավելագույնին:
Արդեն երկրորդ օրն է՝ եվրոն և դոլարը Մոսկվայի բորսայում ռեկորդ են սահմանում:

Նոյեմբերի 5-ին դրանց փոխարժեքները համապատասխանաբար հասել են 45,24 և 56,64 ռուբլու: Իսկ այսօր ժամը 13:42-ի դրությամբ գրանցվել են այդ փոխարժեքների պատմական առավելագույնները՝ 45,57 և 57,01 ռուբլի:




Լրահոս