Անտառաշենում ավագանու անդամների են ընտրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ժողովուրդ» օրաթերթը, այսօր` նոյեմբերի 9-ին, Լոռու մարզի Անտառաշեն գյուղական համայնքում ավագանու անդամների արտահերթ ընտրություն է:

Անտառաշենն ունի 185 ընտրող, և ընտրում է նոր ավագանու՝ օրենքով սահմանված 5 անդամի: Ինքնաառաջադրված են 6 անկուսակցական թեկնածուներ:

Տեղեկացնենրք, որ համայնքում արտահերթ ընտրության անցկացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2012 թվականի սեպտեմբերի 9-ի ընտրության արդյունքում համայնքի ավագանու ընտրված 5 անդամներից երեքի լիազորությունները հետագայում վաղաժամկետ դադարեցվել են, ինչի հետևանքով  անհնարին է դարձել ավագանու նիստերի հետագա անցկացումը:

2013 թվականի փետրվարի 15-ին վաղաժամկետ դադարեցվել են համայնքի ավագանու անդամ Արարատ Ասլանյանի, իսկ 2014 թվականի օգոստոսի 12-ին՝ Արմեն Ղումաշյանի լիազորությունները՝ իրենց դիմումների համաձայն:

2014 թվականի օգոստոսի 11-ին վաղաժամկետ դադարեցվել են նաև ավագանու անդամ Ռաֆիկ Խառատյանի լիազորությունները՝ ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն  զբաղեցնելու հիմքով. նա ընտրվել է նույն համայնքի ղեկավար:




Լրահոս