ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից Իրաքում իրականացված ավիահարձակումների արդյունքում վիրավորվել է «Իսլամական պետություն» խմբավորման ղեկավար Բաքր ալ-Բաղդադին:
Իրաքի պաշտպանության նախարարությունն ու ՆԳՆ-ն հայտնել են, որ հարվածը հասցվել է Մոսուլ քաղաքի շենքերից մեկին, որում հավաքված է եղել «Իսլամական պետության» ղեկավարությունը:
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ նույն հարվածների արդյունքում սպանվել է ԻՊ ղեկավարի տեղակալ Աբու Հաֆիզ ալ-Յամանին: Այս գրոհայինը պատասխանատու է Էլ-ֆալուջայի բանտային համալիրի համար և մասնակցել է իրաքյան տասնյակ զինվորների դեմ հաշվերհարդարին:
Բացի այդ, ոչնչացվել են ևս 27 ահաբեկիչներ, այդ թվում՝ 11 արտասահմանյան վարձկաններ: