Ադրբեջանցի զինծառայող 19-ամյա Զեքա Զիյաօղլու Ղասիմովը կոնֆլիկտի մեջ է մտել իր ծառայակիցներից մեկի հետ եւ սպանել է իր ծառայակցին: Վեճի ժամանակ Ղասիմովը դանակահարել է իրենց հանդարտեցնել փորձող Ռուսլան Ալլահվերդիօղլու Մամեդովին, ով ստացած վերքից մահացել է: Ղասիմովը ձերբակալված է: Ադբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է զինծառայողի կորուստը,- հայտնում է APA -ն
Ադրբեջանցի զինծառայողը սպանել է ծառայակցին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ