Կանխատեսվող 4.1 % տնտեսական աճը, միևնույն է, ճգնաժամի է հանգեցնելու. Ստեփան Դեմիրճյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարելի է տարբեր անվանումներ տալ 2015 թվականի բյուջեի նախագծին, սակայն ակնհայտ է, որ այն չի կարելի համարել զարգացման բյուջե։ Այս մասին խորհրդարանում ելույթ ունենալիս նշեց ՀԺԿ նախագահ, ՀԱԿ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:

«2014 թվականի բյուջեի նկատմամբ ծախսերն ավելանում են ընդամենը 52 մլրդ դրամով, որից 41 մլրդ դրամը՝ աշխատավարձի գծով։ Կանխատեսվող 4.1 % տնտեսական աճը, նույնիսկ եթե իրականություն դառնա, բավարար չէ։ Պետք է նշել, որ կառավարության միջնաժամկետ ծրագրով կանխատեսվում էր 5 % տնտեսական աճ, նախատեսվում էր 1 տրլն 228 մլրդ դրամի եկամուտ, բայց ներկայացված նախագծով խոսքը գնում է 1 տրլն 184 մլրդ դրամի մասին», – ընդգծեց նա:

Նրա խոսքով, ակնհայտ է, որ ռուբլու արժեզրկումը բացասաբար է ազդում մեր տնտեսության վրա և ծանր հարված հասցնում Ռուսաստանից դրամական օգնություն ստացող մեր հայրենակիցներին:

«Մենք չենք կարող կողմ քվեարկել ներկայացված բյուջեի նախագծին։ Սա երկրում ստեղծված իրավիճակին համարժեք բյուջե չէ, և սա այն կառավարությունը չէ, այն իշխանությունը չէ, որ կարող է իրականացնել երկրի համար անհրաժեշտ փոփոխություններ», – եզրափակեց նա։




Լրահոս