Մյունխենի «Բավարիա»-ի հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը ցանկանում է նվաճել «Ոսկե գնդակ»-ը: Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ իր համար թիմային տիտղոսներն ավելի կարևոր են:
«Խաղացել եմ աշխարհի լավագույն թիմերում՝ լավագույն մարզիչների գլխավորությամբ: Գոհ եմ իմ նվաճած տիտղոսներից, բայց ցանկանում եմ նվաճել նաև «Ոսկե գնդակ»-ը: Սայայն այն ինձ համար առաջնային չէ: Ավելի շատ մտածում եմ թիմային հաջողության մասին»,- ընդգծել է Ռոբենը: