Չորեքշաբթի Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկում հայտնաբերվել է նորածին տղայի դիակ: Սվիտերի մեջ փաթաթված փոքրիկի դին գտել են տեղական ժամանակով ժամը 8:30-ին:
Ինչպես պարզել են փորձագետները, երեխան լույս աշխարհ է եկել 2-3 օր առաջ, իսկ նրա մահվան պատճառները դեռևս հայտնի չեն: Հարևանների վկայությունների համաձայն՝ մոտակայքում գտնվում է կիսաքանդ տուն, ուր հաճախակի հավաքվում են թմրամոլներ և թափառականներ:
Իրավապահները փնտրում են երեխային լույս աշխարհ բերած կնոջը: