«Հայաստանը պետք է դարձնել մարդու երկիր, ոչ թե հարևանի պես տոհմական անասունների»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի գնդակոծումից հետո երկկողմ հարաբերություններում նոր վիճակ է ստեղծվում: ԱԺ ճեպազրույցների ժամին նման տեսակետ արտահայտեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Ուղղաթիռի խոցումը նոր իրավիճակ է ստեղծում հարաբերություններում. մի բան պարզ է` սրանով Ադրբեջանը զրոյացրեց տևական ընդմիջումից հետո այս տարի նախագահների մակարդակով տեղի ունեցած երեք հանդիպումները: Կարծում եմ՝ Հայաստանը պետք է վերանայի իր քաղաքականությունը, քանի որ մենք կորցրեցինք մեր ուղղաթիռի անձնակազմին` հրաշալի տղաներին և ակնհայտ է, որ այս ընթացքը շարունակելն ուղղակի հղի է անկանխատեսելի հետևանքներով: Մենք պիտի հասկանանք, որ Հայաստանը պետք է դարձնել մարդու երկիր, ոչ թե մեր հարևանի նման տոհմական անասուննների»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի զինծառայողների կողմից գնդակոծվել էր հայկական ուղղաթիռը, որի հետևանքով մեր կողմը երեք զոհ է ունեցել:




Լրահոս