«Բաշնեֆտի» գործով քննչական խմբի ղեկավար Ալեքսեյ Վեսելևն այսօր Բասմաննի դատարանում հայտարարել է, որ ընկերության նախկին ղեկավար Ուրալ Ռախիմովի և հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի գործողությունների արդյունքում պատճառված վնասը կազմել է 120 մլրդ ռուբլի:
Վեսելևի խոսքով, նշված անձանց կողմից հանցագործությունը կատարվել է վեց տարվա ընթացքում, տեղեկացնում է «Интерфакс»-ը:
Հիշեցնենք, որ հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը նշված գործով գտնվում է տնային կալանքի տակ: