Մայիսի 26-ին, ժամը 20.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թոթովենցի 7 շենքի 34-րդ բնակարանի բնակիչը սանհանգույցում ընկել է, գտնվում է անգիտակից վիճակում և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից armlur.am -ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 20.39-ին հրշեջ-փրկարարները բացել են նշված բնակարանի սանհանգույցի դուռը և ներսում հայտնաբերել 1941 թ. ծնված Արտուշ Ծառուկյանի դին: