Forbes ամսագիրն այս անգամ ներկայացրել է ռուսական շոու-բիզնեսի հայտնիների մեքենաների վարկանիշը:
Լավագույնն է ճանաչվել երգիչ Ստաս Միխայլովի մեքենան: Երգչի խոսքով, ինքը հատկապես «Մերսեդես» մակնիշի մեքենաներ է սիրում: Սակայն վերջին ժամանակներս նա վարում էր 100 հազար դոլար արժողությամբ «Range rover» մակնիշի մեքենա:
Երչգուհի Ալլա Պուգաչովան բազմաթիվ մեքենաներ ունի, որոնցից շատերը նվեր է ստացել: Սակայն նրա համար հարազատ է «Պուլման» մակնիշի մեքենան, որի արժեքը 300 հազար եվրո է: Սակայն խոսակցություններ կան, թե նա ցանկանում է ձեռք բերել «Խամեր»:
Երգիչ Գրիգորի Լեպսն այնքան էլ նորամուծությունների սիրահար չէ և մեքենաների հարցում դասականի կողմնակից է: Նա ունի դասական սև «Lexus LX 470» մակնիշի մեքենա, որի արժեքը 100 հազար դոլարից ավել է:
Երգիչ Ֆիլիպ Կիրկորովի մեքենաների արժեքը գնահատվում է 1 մլն դոլար: Նրա վերջին ձեռքբերումը սպիտակ «Bentley»-ն է, որի արժեքը գնահատվում է 200 հազար եվրո:
Երգիչ Նիկոլայ Բասկովն ունի յուրահատուկ «Bentley Limousine»: Այն ամբողջապես կահավորված և պատրաստված է երգչի ցանկությամբ և պատվերով: Տարբեր մասնագետներ մեքենայի արժեքը գնահատում են 1 մլն եվրո:
Երգիչ Դիմա Բիլանի մեքենաների թվում առանձնահատուկ տեղ է գրավում դեղին «Hummer H2 4WD» մակնիշի մեքենան, որը երգիչը տարիներ առաջ նվեր էր ստացել «Եվրատեսիլ» երգի մրցույթից հետո: Մեքենայի արժեքը 250 հազար դոլար է: Վերջերս երգիչը ձեռք է բերել «Մերսեդես» մակնիշի մեքենա: