«Անցուղիները մի փակեք». պատգամավորներից շատերը լքեցին դահլիճը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր քվեարկության դրվեց «Կառավարության  կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Այն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 70 կողմ, 6 դեմ և 31 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է իրար միացնել Արտակարգ իրավիճակների ու Տարածքային կառավարման նախարարությունները և ստեղծել նոր՝ Միջազգային ինտեգրացիայի ու բարեփոխումների նախարարություն:

Հարցերի քվեարկությունից անմիջապես հետո պատգամավորների մեծամասնությունը լքեց դահլիճը, որից էլ աղմուկ սկսվեց: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հորդորեց. «Անցուղիները մի փակեք, մի փոքր էլ հանգիստ»:




Լրահոս