PR-ով պետություն չեն կառուցում. Գալուստ Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Սահմանամերձ համայնքներին սոցիալական արտոնություններ տալու մասին» օրինագծի քննարկման ժամանակ նա նշեց, թե սա միակ դեպքն է, երբ ամբողջ խորհրդարանը համաձայն է կառավարության քաղաքականությանը:

Նա ընդգծեց, թե քաղաքական մեծամասնությունն, իհարկե, շատ ավելին է ուզում անել, սակայն ամեն ինչ կախված է հնարավորություններից:

Գալուստ Սահակյանն անհրաժեշտ համարեց խոսել նաև ոչ իշխանական քառյակի 12 կետերի վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին։ «Այ տեսե՛ք, երկրի նախագահն ասում է՝ 12 կետերը նորից մեկ անգամ քննարկենք, անմիջապես կողքերից պահանջներ, պայմաններ, որ այս դեպքում կքննարկենք… առավել ևս ասում են խորհրդարանականները… Վերջին հաշվով Կառավարությունը պատասխանել է այդ փաստաթղթին, հիմա Կառավարությունը նորից պիտի վերանայի, դուք ինձ ասում եք՝ բերեք 100%-անոց համամասնական դարձնենք, հետո կքննարկենք»,-նշեց նա:

ԱԺ նախագահն ընդգծեց, որ քաղաքական դաշտը սիրում է PR, բայց PR-ով պետություն չեն կառուցում: «Նստում, վեր են կենում, վերլուծում, մեկը մյուսի թասիբն է պահում… եթե միկրոֆոնները խանգարում են մեզ, եթե կորոշեք, խոսափողները հանենք, եթե այդպես լավ կաշխատենք, էդպես անենք»,-նշեց ԱԺ նախագահը:




Լրահոս