«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին ամիսներին գողության կրկնվող դեպքեր են արձանագրվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, ինչպես նաեւ՝ Արծվանիստ համայնքում: Գողությունները կատարվել են մթերային խանութներից: Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ հուլիսի 25-ին Արծվանսիտ գյուղում գտնվող մթերային խանութը գրեթե ամբողջությամբ թալանել էին, ինչի հետեւանքով խանութի սեփականատերը ստիպված էր եղել շուրջ մեկ ամիս խանութը փակել: Օրերս գողության կասկածանքով ձերբակալվել է գյուղի բնակիչ Արման Ստանբուլցյանը: Իսկ, ահա, նոյեմբերի 1-ին հանցագործներն ամբողջությամբ թալանել են Վարդենիս քաղաքի մթերային խանութներից մեկը:
Ըստ Վարդենիսում շրջանառվող լուրերի՝ գողության կասկածանքով բերման է ենթարկել Արգիշտի Բուդոյանը, որն աշխատում է Սոթքի ոսկու հանքում որպես մեխանիզատոր: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկությունները` նշելով, որ քննություն է ընթանում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: