Դոլարը շարունակում է թանկանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ նոյեմբերի 18-ին կազմել է 415.99 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.29 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 521.11 դրամ (աճել է 1.82 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 651.52 դրամ (աճել է 1.82 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.79 դրամ (աճել է 0,12 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 216.67 դրամ, ոսկին՝ 15,815.21 դրամ, պլատինը՝ 16,076.01 դրամ:

Նոյեմբերի 18-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 10,250,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 415.8 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 415.8 դրամ:




Լրահոս