18 նոյեմբերի, 2014 թ. Երևան. Beeline-ը hրավիրում է բոլոր ցանկացողներին մասնակցել նոյեմբերի 19-ին կայանալիք աշխատանքի միջբուհական տոնավաճառին։ Միջոցառումը տեղի կունենա Երևանի պետական համալսարանում` համախմբելով հանրապետության 9 առաջատար ԲՈՒՀ-երը։ Տոնավաճառի նպատակն է նպաստել ուսանողների առաջընթացին և օգնել նրանց հետագա աշխատանք գտնելու հարցում։
Beeline-ի աշխատակիցներն այցելուներին կներկայացնեն տեխնիկական, վարչական, ֆինանսական և հաճախորդների սպասարկման ծառայություններում առկա թափուր աշխատատեղերի լայն ընտրություն։
«Մենք բարձր ենք գնահատում միջբուհական աշխատանքի տոնավաճառին մասնակցության հնարավորությունը, քանի որ կարող ենք առաջարկել տարբեր ԲՈՒՀ-երի տաղանդավոր ուսանողներին և ասպիրանտներին համալրել Beeline-ի համերաշխ աշխատակազմը և զարգացնել աշխատանքային կարիերան ընկերությունում։ Հավատացած ենք, որ աշխատանքը Beeline–ում ոչ միայն կնպաստի նրանց մասնագիտական հմտությունների զարգացմանն, այլ նաև կօգնի նրանց դարձնել կյանքն ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ 2014 թվականի ընթացքում Beeline-ը մասնակցել է չորս խոշոր աշխատանքային տոնավաճառի՝ մասնավորապես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, Հայաստանի Ֆրանսիական համալսարանում, ամենամյա DigiTec Expo տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում, ինչպես նաև «Լույս» հիմնադրամի կողմից Դիլիջանում կազմակերպված տոնավաճառին: Ընդհանուր առմամբ ստացվել է ավելի քան 200 ինքնակենսագրական։ Բոլոր այն դիմորդներն, ովքեր բավարարում են տվյալ աշխատանքի համար նախատեսված անհրաժեշտ պահանջները, հրավիրվում են մասնակցելու հարցազրույցներին: