Հայկական ուղղաթիռի ոչնչացումն Արևմուտքի սադրանքի հետևանքն է. ռուս քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական ուղղաթիռի ոչնչացումն Արևմուտքի կողմից պատվիրված սադրանք էր: ИА REGNUM-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը: «Իմ կարծիքով՝ դա ադրբեջանական կողմից իրադրության սրման հետևանք է», – ասել է նա:

Քաղաքագետի խոսքով՝ այդ լարվածությունն անընդհատ պահպանվում է սադրանքների միջոցով: Անընդհատ իրականացվում են դիպուկահարային կրակոցներ, դիվերսիոն խմբեր են ուղարկվում հայկական կողմ:

Ըստ փորձագետի՝ նման մարտավարության նպատակն է թույլ չտալ հակառակորդին հանգստանալ, ստիպել նրան զիջումների գնալ բանակցություններում, գոյության անտանելի պայմաններ ստեղծել: Նման քաղաքականության արդյունքում սահմանին կանգնած ադրբեջանական զորքը մշտապես գտնվում է գրգռված վիճակում, և իրենց դրսևորելու առիթ են փնտրում: Այդպես էլ խփվել է հայկական ուղղաթիռը:

Ալեքսանդրովը նշել է, որ կատարվածի հետևանքով հայկական կողմը խիստ զայրացել է, բանակը մարտի է ձգտում, և այդ ամենը Բաքվի քաղաքականության արդյունքն է:
Իրականում պատերազմի վերսկսում ոչ մեկին ձեռնատու չէ, գրում է քաղաքագետը: Ալիևը, որին փոխարինելու մեջ շահագրգռված է արևմուտքը, առիթը բաց չի թողել իր վճռականությունը ցուցադրելու և երկրի ներսում իր դիրքերն ամրապնդելու համար: Սակայն երկարաժամկետ պատերազմի համար Ալիևի ռեսուրսները չեն բավականացնի, և այն կարող է վտանգել ոչ միայն Ալիևի իշխանությունը, այլև ողջ կլանի գոյությունը:




Լրահոս