Starbucks սրճարանները համարվում են ժամանակակից երիտասարդների սիրված վայրը, ուր նրանք նստում են իրենց համակարգիչների էկրանների առջև և սպասում՝ երբ իրենց դդումի լատտե կմատուցեն: Համենայնդեպս, դա այն տեղը չէ, որ կարող էին ընտրել ուսանողները՝ իրենց ընկերոջ մեջ մտած դևերին դուրս քշելու համար: Չնայած դրան՝ Տեխասում գտնվող սրճարանի այցելուները հենց դրանով են զբաղվել, տեղեկացնում է Metro-ն:
Տեսահոլովակում պատկերված է, թե ինչպես է փորձում երիտասարդների խումբն իրենց ընկերոջը «մաքրել» չար ուժերից: «Դուք այդ ջերմության իրավունքը չունեք», – բացականչում են նրանք՝ դիմելով ընկերոջը, ով կարծես «անջատված» նստած է և անընդհատ թքում է սուճի բաժակի մեջ: