Կառավարության նիստում որոշվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովին փոխանցել 76 միլիոն դրամ, իսկ ՀՀ ոստիկանությանը՝ 2,5 մլն դրամ: Այդ գումարները կուղղվեն մի շարք հայանքներում ավագանու անդամների և համայնքի ղեկավարի հերթական ընտրությունները կազմակերպելու համար:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ ընտրությունները տեղի կունենան 2014 թվականի դեկտեմբերի 14-ին:
Նա առաջարկեց Տավուշի մարզի Գետահովիտ գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություններ անցկացնլելու ծախսերը ֆինանսավորելու համար ԿԸՀ-ին փոխանցել ևս 1 մլն դրամ: