ՀՀԿ-ում կռիվ է հասունանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գարեգին Նուշիկյանի հանդեպ նրա իսկ խմբակցությունում դժգոհության ալիք է հասունանում: ՀՀԿ-ականների բացասական վերաբերմունքը Նուշիկյանի նկատմամբ պայմանավորված է ԱԺ օգոստոսի 20-ի նիստում «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների քվեարկության ժամանակ դեմ քվեարկելու փաստով:

Բանն այն է, որ ՀՀԿ-ականները որոշած են եղել տապալել այդ նախագծը` այդ ամենը ներկայացնելով որպես տեխնիկայի անսարքության արդյունք: Սակայն Նուշիկյանը, ի տարբերություն մյուսների, ոչ թե ձեւ է արել, որ իր «կոճակը» չի աշխատում, այլ վերցրել ու դեմ է քվեարկել՝ հայտարարելով, թե լավ է արել: Նրա քայլի արդյունքում նախագիծը բոյկոտած ՀՀԿ-ականները շատ վատ` «ճիշտն ասելու դուխ չունեցողի» վիճակում են հայտնվել:

Գարեգին Նուշիկյանը, ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի խնամին է եւ ՀՀԿ խմբակցության անդամ լինելով հանդերձ՝ անկուսակցական է:




Լրահոս