Մարզերում ձյան տեսքով տեղումները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Սևանի, Վարդենիսի, Ճամբարակի,Ստեփանավանի, Թումանյանի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղում է ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման ևմաքրման աշխատանքներ:

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս