Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու տեքստը պատրաստ է. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Սերժ Սարգսյանի պաշտոնանկության (իմպիչմենտի) գործընթաց սկսելու մտադրության մասին:

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում այդ առթիվ գրել է.

«ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» ԱԺ որոշման նախագծի տեքստը գործնականում պատրաստ է:

Սրբագրման եւ խմբագրման աշխատանքներից հետո՝ ուրբաթ օրը այն կներկայացնեմ հանրությանը»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ողջունել է նրա գաղափարը:




Լրահոս