«Մանչեստեր Յունայթեդ»-ի մարզիչներից Ռայան Գիգզը չի բացառել, որ կարող է հեռանալ անգլիական ակումբից: Նա իր ամբողջ ֆուտբոլային կարիերան անկացրել է «Մանչեստեր Յունայթեդ»-ում, իսկ նախորդ մրցաշրջանում ընդգրկվել էր թիմի մարզչական կազմում:
«Վաղուց եմ այս ակումբում, որին լավ գիտեմ: Սակայն շատ եմ ցանկանում, որ մարզչական կարիերաս զարգանա: Այն կարող է նաև կապված չլինել «Մանչեստեր Յունայթեդ»-ի հետ», – նշել է նա: