Հայաստանում գործազուրկների թիվն աճել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն աճել է 3.7 տոկոսով:  Այս մասին Armlur.am-ը տեղեկացավ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած սոցիալ-տնտեսական ցուցանիշներից: Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը հասել է 61 հազար 400-ի:

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է սակագների 0.2% նվազում, ինչը հիմնականում պայմանավորվել է հանրային սննդի` 1.7%, բուժսպասարկման՝ 0.6%, տրանսպորտի՝ 0.6% ծառայությունների սակագների նվազումով:

Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է կենցաղային բնույթի՝ 0.2%, կրթության համակարգի՝ 0.5%, մշակույթի ոլորտի՝ 0.7%, իրավական ու բանկային՝ 0.8%, հանգստի կազմակերպման՝ 1.0% ծառայությունների սակագների հավելաճ, իսկ բնակարանային կոմունալ, կապի ծառայությունների սակագների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:




Լրահոս