Քանաքեռ-Զեյթունում անհայտ մարդիկ վերացնում են արդեն կտրված հաստաբուն ծառի կոճղը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հունիսի 8-ի առավոտյան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ներսիսյան փողոցի վրա, թիվ 99 երթուղագծի դիսպետչերական կետի հարևանությամբ վառվում էր արդեն իսկ կտրված հաստաբուն ծառի կոճղը: Այս մասին armlur.am-ինհայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Հավաքվածները վերջինիս հայտնել են, որ ծառը կտրվել է մի քանի օր առաջ, իսկ այսօր անհայտ անձանց կողմից արդեն որոշվել է վերացնել հետքերը վառելու միջոցով: Հետաքրքիր է, որքանով է ընդունելի պատկան մարմինների համար նման ձևով ծառերի ոչնչացման պրակտիկան:




Լրահոս