ԵՏՄ-ին անդամակցելով՝ ՀՀ-ն կկորցնի իր անկախությունն ու ինքնիշխանությունը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս մեկ տարի առաջ, երբ «Քաղաքացիական պայմանագիրը» որպես միավոր ձեւավորվեց, առաջին մամլո ասուլիսի ժամանակ պայմանագրի անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանն այդ օրերի համար արտասովոր տեղեկություն հայտնեց. «Եթե մենք մտնում ենք մաքսային միություն, 3-րդ պետությունից ներկրում ենք Հայաստան, մաքսազերծումը շատ բարձր գներով կլինի: Եթե որոշ մարդկանց կթվա, որ որոշ ապրանքատեսակների էժանացում կլինի, այդքան էլ այդպես չէ. հիմնականում պրոբլեմ ենք ունենալու:

ՌԴ-ն կձգտի, որ այլ ապրանքներ չգան Հայաստան: Այսինքն՝ անկախ տնտեսություն չի լինի: Մենք տեր ենք բերելու մեր վրա՝ դառնալով կատարող: Մենք համաձայն ենք համագործակցել, բայց հավասարը հավասարի, բայց ոչ թե վասալ դառնանք»:

Նրա ասածները ժամացույցի ճշգրտությամբ մեկ տարի անց իրականություն են դառնում: ՀՀ-ն կկորցնի իր անկախությունն ու ինքնիշխանությունը. այս ձեւով պետք չէր միանալ որեւէ կառույցի: Ես անկախության մարտիկ եմ եղել, էս ինչ են անում»:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս