Բասկետբոլիստը խախտել է արարողակարգը և գրկել արքայադուստր Քեյթին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի ամերիկացի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը խախտել է թագավորական ընտանիքի անդամների հետ հարաբերվելու արարողակարգը՝ գրկելով Քեմբրիջի դքսուհուն նրա՝ ԱՄՆ կատարած առաջին այցի ժամանակ: Դա տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին՝ բասկետբոլի խաղից հետո, որը Նյու Յորքում այցելել են արքայազն Ուիլյամն ու նրա կինը. տեղեկացնում է Daily Mail-ը:

Դեկտեմբերի 8-ի երեկոյան Քեյթն ու Ուիլյամը դիտել են NBA-ի խաղը Brooklyn Nets և Cleveland Cavaliers թիմերի միջև: Խաղից հետո կայացել է պաշտոնական ֆոտոսեսիա, որին, թագավորական զույգից բացի, մասնակցել է սպորտի աստղ Լեբրոն Ջեյմսը:

Հավանաբար, նա տեղյակ չի եղել թագակիր անձանց հետ շփվելու կանոններին, այդ պատճառով թեթևակի գրկել է Քեմբրիջի դքսուհուն: Քեյթի և Ուիլյամի դեմքերի արտահայտությունն այդ պահին մի փոքր փոխվել է, սակայն նրանցից ոչ մեկը ոչինչ չի ասել այդ առիթով:




Լրահոս