Այսօր Արցախի առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրում պետք է կայանար Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի գործով դատական նիստի վիճաբանությունների փուլը, հայտնում է karabakh.life.am-ը:
Դահլիճում ներկա էր նաև սպանված Սմբատ Ցականյանի մայրը` Կարինե Ցականյանը: Որդեկորույս մոր նյարդերը տեղի տվեցին մինչ նիստը սկսելը: Նրա լացախառը վրդովմունքը, բողոքը` ուղղված մեղադրյալի աթոռին նստած մարդասպանին, ներկաների բոլորի աչքերից արցունքներ կորզեց:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում