«Հրապարակ» թերթը գրում է. «Երբեմնի ամենահասանելի ու «մինիատյուրնի» արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այլեւս ԱԺ-ում մեծ արագությամբ է սլանում լրագրողների կողքով, որպեսզի վերջիններս չհասցնեն իրեն հարցեր ուղղել:
Այնուհանդերձ, ընթացքի մեջ հասցրինք հարցնել` ինչպե՞ս է վերաբերվում դատախազություն-քննչական մարմիններ տարաձայնություններին: «38,8 է տաքությունս` էսօր խնդրում եմ ինձ հանգիստ թողնեք»,- ասաց դեպի խորհրդարանի դահլիճ սուրացող Մանուկյանը:
Բա ե՞րբ եք առողջանալու: «Ինձ թվում է` վաղը չէ մյուս օրը»: Երբ արդեն խորհրդարանում չե՞ք լինի: Եվ, այնուհանդերձ, ի՞նչ եք կարծում` դատախազությունը վրե՞ժ է լուծում քննչական մարմնից ու նրա ղեկավարից: Այս հարցի վրա Մանուկյանը հիվանդին ոչ բնորոշ արագություն բացեց եւ գրեթե վազելով անհետացավ դռան ետեւում«:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: