Որքան որ ՀՀ կառավարությունը մշտաժպիտ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հաճախ է կրկնում, թե իրենք դեմքով շրջվել են դեպի գյուղը, այնքան Հայաստանի գյուղերի վիճակն անմխիթար է դառնում: Երեկ news.am-ը հրապարակել է տեղեկություններ, համաձայն որոնց՝ Հայաստանի հողային ֆոնդի 449.2 հազ. հեկտար վարելահողերից չի մշակվել կամ նպատակային չի օգտագործվել շուրջ 36.9%-ը կամ 165,6 հազ. հեկտարը:
Չօգտագործվող հողատարածքների բաշխումն ըստ մարզերի հետեւյալն է.
Արագածոտնում՝ 39.8% կամ 21,48 հազ. հա, Արարատում` 17.6% կամ 4,52 հազ. հա,
Արմավիրում` 32.6% կամ 13,52 հազ. հա,
Գեղարքունիքում` 11.6% կամ 9,52 հազ. հա, Լոռիում` 46.9% կամ 19,70 հազ. հա,
Կոտայքում` 64.5% կամ 24,50 հազ. հա,
Շիրակում` 34.9% կամ 27,80 հազ. հա,
Սյունիքում` 43.5% կամ 19,08 հազ. հա,
Վայոց ձորում` 72.2% կամ 11,71 հազ. հա,
Տավուշում` 44.3% կամ 11,35 հազ. հա,
Երեւանում` 83.3% կամ 0,82 հազ. հա, իսկ մշակովի հողերի զգալի մասում նկատվում է մշակաբույսերի բերքատվության նվազում:
Հավելենք, որ յուրաքանչյուր երկրի զարգացվածության մասին դատողություններ անելիս սովորաբար ուսումնասիրում են, թե ինչքան խնամված ու մշակված հողեր կան այնտեղ: Հայաստանում պատկերն առավել քան մտահոգիչ է, եթե հաշվի առնենք նաեւ այն իրողությունը, որ այս հողերի մեծ մասը 2011թ-ից դարձել է վարելահող: Պարզվում է՝ 2010թ-ից գյուղատնտեսության նախարար նշանակված Սերգո Կարապետյանը, որ անգամ եկեղեցու հետ «պայմանագիր կնքեց», ըստ էության՝ տապալել է ոլորտը:
ՍԵՐԳՈՆ ՏԱՊԱԼԵԼ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ