Վեց երկրներ պատրաստվում են հրաժարվել ամերիկյան դոլարից, վերակենդանացնել Մետաքսի ճանապարհը և նվազեցնել միջազգային ռոումինգի գները: Այսօր Աստանա են ժամանել Շանհայան համագործակցության երկրների կառավարությունների ղեկավարները: Ղազախստանի, Ռուսաստանի, Չինաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի վարչապետների ոչ դյուրին բանակցությունները տևել են մի ողջ օր: Եվրասիա մայրցամաքի համար ճակատագրական հանդիսացող հարցերի շուրջ հնարավոր է եղել պայմանավորվել երեկոյան կողմ:
Բառացիորեն մի քանի ժամ առաջ Աստանայում ավարտվեց անցնող տարվա ամենախոշոր քաղաքական իրադարձություններից մեկը: Շանհայան համագործակցության կազմակերպությունը, Նուրսուլթան Նազարբաևի խոսքով, այսուհետ ոչ միայն հարևան երկրների տարածաշրջանային միություն է, այլև հզոր քաղաքական դաշինք:
Որպես տնտեսական ինքնուրույնության դրսևորում՝ Ղազախստանն ու Չինաստանն այսօր պաշտոնապես հրաժարվել են դոլարից: Այժմ բոլոր փոխադարձ հաշվարկներն իրականացվելու են ազգային փոխարժեքներով: Երկու երկրների գլխավոր բանկիրներն արդեն ստորագրել են համապատասխան համաձայնագիրը և 200 մլրդ տենգեի առաջին գործարքը կնքել: Մնացածին կոչ են արել հետևել իրենց օրինակին: