Ադրբեջանցի պատգամավորի կինը կապ ունի «Ալ-Քաիդա»-ի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրք լրագրողների և ոստիկանների դեմ հարուցված քրեական գործերում շոշափվել է պատգամավոր Սաբիր Ռուստամհանլիի կնոջ՝ Թանզիլի Ռուստամհանլիի անունը:

Ֆետհուլլա Գյուլենի ձերբակալված կողմնակիցներին վարկաբեկող նյութերն այսօր ակտիվորեն հրապարակվում են Թուրքիայի իշխանամետ մամուլում: Հատկանշական է, որ գործերից մեկում հիշատակվում է նաև ադրբեջանցի պատգամավոր Սաբիր Ռուստամհանլիի կնոջ՝ Թանզիլի Ռուստամհանլիի անունը:

Հետաքննությունը պարզել է, որ գործին առնչվող Մեհմեդ Դոգանը Թուրքիայում և Ադրբեջանում «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման մասնաճյուղի ղեկավարն է: Դոգանը սերտ կապեր է ունեցել Ադրբեջանում, մասնավորապես կապված է եղել Թանիլա Ռուտամհանլիի հետ, ինչը բացահայտվել է հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու միջոցով:




Լրահոս