Ժողովուրդ.ՀՀԿ-ն ոչ մի կերպ չի կարող կողմնորոշվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ն ոչ մի կերպ չի կարող կողմնորոշվել Գեղարքունիքի մարզպետի հարցում: Երեկվա նիստի ժամանակ որոշվել է հետաձգել հարցը, քանի որ Աժ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը չի ցանկանում մարզպետ դառնալ: Ու բացի նրանից, ըստ էության, այլ ,հարմարե թեկնածու ՀՀԿ-ն այդպես էլ չի կարողանում գտնել: Ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների` Սերժ Սարգսյանի մոտ այս օրերին լոբբինգ են անում, որ մարզպետ նշանակվի ՀՀԿ-ական փոխմարզպետ Արտյուշա Ղուկասյանը, որն առավել հայտնի է իր քրեական անցյալով ու ամենահարմար թեկնածուն է: Մարզում բոլոր մրցույթներում հաղթող են ճանաչվում նրա եղբոր ընկերությունները: Միայն 2006-2007-ին Ա. Ղուկասյանին պատկանող “Շանթ-Սեյրան” ՍՊԸ-ն պետությունից “Մադինա” ոռոգման ծրագրի համար ստացել է 21 միլիոն դրամ, որից 18 միլիոնը շորթել է: Ղուկասյանի ,թարմ արկածներինե թերթը խոստանում է անդրադառնալ առաջիկա համարում:




Լրահոս