Ադրբեջանը Boeing-ից երկու 787 Dreamliner է գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Boeing կորպորացիան «Ադրբեջանական ավիաուղիներին» է մատակարարել առաջին Boeing-787 Dreamliner ինքնաթիռը:

Ինչպես նշվում է Boeing ընկերության տարածած հայտարարության մեջ, ադրբեջանական AzAl ընկերությունը դարձել է ԱՊՀ առաջին երկիրը, որը գնել է 787 Dreamliner:

AzAl-ի նախագահ Ջահանգիր Ասկերովը հայտարարել է, որ ձեռք բերված օդանավը կօգնի ավիաընկերությանը բարձրացնել մրցունակությունն ինչպես տարածաշրջանում, այնպես էլ՝ միջազգային շուկայում:

2012 թ AzAl-ը 2 Boeing-787 Dreamliner է պատվիրել` պլանավորելով ծախսել շուրջ 180 միլիոն դոլար, օդանավերի մատակարարումը ծրագարավորվում էր մինչ 2014 թ:




Լրահոս