ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես պատգամավոր եմ դարձել առանց քոռ կոպեկի»:

Հովհաննես Մարգարյան «Առավոտ»

Դե իհարկե, ԱԺ բազմամյա պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, որ մեծամասնական ընտրակարգով մրցակցում էր Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշ) հետ, չէր էլ կարող այդքան «քոռ կոպեկ» ծախսել, որ հաջողության հասներ: Դրա համար նրան օգնության հասավ հարազատ կուսակցությունը: Բայց ՕԵԿ-ը ոչ թե Մարգարյանի անունից ընտրակաշառք բաժանեց, այլ պաշտոնապես՝ «Օրինաց երկիր» կուսակցության կողմից ժամկետանց մուրաբաներ ու ջեմեր բաժանեց ՀՀ ընտրողներին՝ հազիվ ստանալով պատգամավորական 5 մանդատ: Արդյունքում՝ Մարգարյանը պատգամավոր դարձավ առանց «քոռ կոպեկի»: Իսկ թե ինչպես ՕԵԿ-ը ձայներ ստացավ, այստեղ է թաղված «շան գլուխը»:




Լրահոս