Որոշ բանկեր խուսափում են ապառիկ ձևակերպելուց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյան որոշ բանկերում դադարեցվել են ապառիկի ձևակերպումները: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ մանավորապես՝ «Ինեկո» և «Անելիք» բանկերի ապառիկ գործարքների կնքումը կասեցվել է:  Armlur.am-ի հետ զրույցում «Ինեկո» բանկից հայտնեցին, որ իսկապես  դադարեցվել են ապառիկի ձևակերպումները և, իրենք որևէ խանութի հետ ապառիկի ձևակերպումներ չեն իրականացնում: Բանկի ներկայացուցիչը հրաժարվեց նշել նման քայլի պատճառները:

«Անելիք» բանկի մարքեթինգի բաժնից հայտնեցին, որ իրենք շարունակում են բնականոն կերպով աշխատել և իրականացնում են ապառիկի ձևակերպումներ:

Նշենք, որ ապառիկ գործարքներ ձևակերպելուց հրաժարվել են մի շարք այլ բանկեր ևս:




Լրահոս