Ուրախ մանուկներն այս օրերին ծնողների հետ մանկական ժամանցի տարբեր վայրեր են այցելում. աշխուժացել են թե՛ թատրոնները, թե՛ մանկական սրճարանները, իսկ տոնական փուչիկներով և խաղալիքներով երեխաների կարելի է հանդիպել Երևանի ամեն անկյունում:
Armlur.am-ն այս անգամ որոշեց իր հարցախույզը փոքրիկների շրջանում անցկացնել՝ հետաքրքրվելով, թե ինչ են ուզում նրանք Ձմեռ պապիկից: Ինչպես և բոլոր ժամանակներում, բոլորի ամենացանկալի նվերը խաղալիքն է. այստեղ նախասիրություններն են միայն տարբեր, և յուրաքանչյուրը նշեց իր երազած խաղալիքի մասին:
Մեր ժամանակների մանուկները սովորել են նաև բարեմաղթանքներ հղել և իրենց ծնողներին նրանք մաղթում էին առողջություն, երջանկութուն:
Նաիրա Հովհաննիսյան, Տաթև Հարությունյան