Գագիկ Բեգլարյանը` Տարոն Մարգարյանի երթուղիների և տաքսի ծառայությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ միջքաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման միտում չի տեսնում:

«Ես հույս ունեմ, որ չպիտի թանկանա»,- նշեց նախարարը: Նա նաև չհամաձայնեց այն պնդումներին, որ տրանսպորտի ոլորտում մոնոպոլիա կա:

Դիտարկմանը, թե Տարոն Մարգարյանին են պատկանում մի քանի տրանսպորտային գծեր և տաքսի ծառայություններ, նախարարն ասաց. «100 % սխալ եք ասում, էս դաշտում մոնոպոլիա չկա: Դուք ձև եք գտել անհատներին վարկաբեկելու: Տարոն Մարգարյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ինքն էս դաշտում սեփականություն չունի: Նա ունեցել ա, բայց շատ շուտ: Այն հարցերը, որոնք ինձ չի վերաբերում, այլ վերաբերում ա ուրիշին, ես պաշտպանելու եմ մինչև վերջ և ապացուցելու, որ էդ մարդը ճիշտ ա, որովետև ես հավատում եմ մարդկանց և մարդկանց հայտարարություններին»:




Լրահոս