Սերգեյ Լավրովը շնորհավորել է իր հայ պաշտոնակցին՝ ԵՏՄ-ին անդամակցելու կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանին Հայաստանի` պաշտոնապես ԵՏՄ-ին անդամակցելու կապակցությամբ, նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

«Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է իր հայ գործընկերոջը Հայաստանի` պաշտոնապես ԵՏՄ-ին անդամակցելու կապակցությամբ»,- հայտնել են նախարարությունում:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են մի շարք արդիական հարցեր` ինտեգրացիոն համագործակցության և երկկողմ հարաբերությունների վերաբերյալ:

 




Լրահոս