Գերմանիայում ընդդեմ երկրի «իսլամացման» բազմահազարանոց ցույցեր են անցկացվում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի Դրեզդեն քաղաքի փողոցներ են դուրս եկել շուրջ 18 հազար քաղաքացիներ, ովքեր իրենց անվանում են «եվրոպացի հայրենասերներն ընդդեմ Հին Աշխարհի իսլամացման» /ՊԵԳԻԴԱ/ շարժման կողմնակիցներ: Նրանք պահանջում են լրացումներ մտցնել օրենսդրության մեջ ու այդ կերպ սահմանափակել երկիր փախստականների ներհոսքը:

Այս բողոքի ցույցը դարձել է վերջին ամիսների ընթացքում գրանցված արդեն 11-րդն ու ամենաբազմամարդը: Անցած տարվա դեկտեմբերի 22-ին Դրեզդենում ընդդեմ Գերմանիայի «իսլամիացման» բողոքի էին դուրս եկել 17,500 մարդ:

Այս բողոքի ցույցերին զուգահեռ` Գերմանիայի մի շարք քաղաքներում ՊԵԳԻԴԱ-ի ընդդիմադիրների ցույցեր են կայացել: Մասնավորապես, Մյունստերի փողոցներ են դուրս եկել 10 հազար մարդ, Շտուտգարդում` 8000, Գերմանիայի մայրաքաղաքում տարբեր ակցիաների մասնակցել են 5000 մարդ:




Լրահոս