Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության եւ անձնական արիության, մասնագիտական բարձր պատրաստվածության, ինչպես նաեւ կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ պարգեւատրվել են ՀՀ շքանշանով եւ մեդալներով.
Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրվել է սերժանտ-պայմանագրային Ռուբեն Ռազմիկի Սանամյանը:
Արիության մեդալով պարգեւատրվել են շարքային Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը (հետմահու), կրտսեր սերժանտ Կարեն Կամոյի Դավթյանը (հետմահու), շարքային-պայմանագրային Սեդրակ Արմենի Սամսոնյանը, շարքային Հրաչ Սամվելի Սարգսյանը (հետմահու), կրտսեր սերժանտ Վարդան Ռոբերտի Օհանյանը (հետմահու):
Մարտական ծառայության մեդալով պարգեւատրվել են շարքային-պայմանագրային Կարեն Յուրիկի Ալիխանյանը, կապիտան Վահագն Արամի Թումասյանը, փոխգնդապետ Արմեն Իվանի Լալայանը, դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Մուշեղ Հարությունի Նուրբեկյանը: