Այսօր՝ հունվարի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վրաստանի հանրապետությունում: Ժամը 07:00-ի սահմաններում Վրաստանի հանրապետության Ներքին գործերի նախարարության ծառայողները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին հայտնաբերել են Լադա-2110 մակնիշի О141КУ 64 համարանիշի ավտոմեքենան, որի մեջ հայտնաբերվել են ՀՀ քաղաքացի, 52-ամյա Շահեն Հակոբյանի և ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի Աբել Աբրահամյանի դիերը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Շ. Հակոբյանը բնակվում է Սևան քաղաքում: Դեպքի մասին Վրաստանի հանրապետությունում ՀՀ դեսպանատան աշխատակիցները տեղեկացրել են Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, ինչպես նաև Արտաքին գործերի նախարարություն:
Մանրամասները՝ shamshyan. com-ում