ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2015 թվականը դիմավորել է հարազատների շրջապատում: Ամանորն ընտանիքի հետ է անցկացրել նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
ՌԴ վարչապետն այս ամսվա առաջին օրերին ունեցել է նաև գործնական հանդիպումներ, այնպես որ նրա ամանորյա արձակուրդներն այնքան էլ երկարատև չեն եղել: Դեռ 2014-ի վերջում ՌԴ կառավարությունից հայտնել էին, որ երկրում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով կառավարության անդամները չեն կարողանա երկար հանգստանալ:
Ռուս քաղաքական գործիչներից շատերը ևս Ամանորը դիմավորել են ընտանիքի անդամների հետ: Ռուսական լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել, որ Կրեմլի ամանորյա հավաքույթը բյուջեի վրա արժեցել է 45 մլն ռուբլի, որը 4 մլն ռուբլիով ավելին է, քան 2013 թվականին: Այս գումարի մեծ մասն օգտագործվել է նախագահի մոտ ընդունելության ժամանակ, որտեղ հրավիրված են եղել երկրի ողջ քաղաքական և մշակութային էլիտան:
Վլադիմիր Պուտինն ավանդույթի համաձայն Սուրբ Ծնունդը դիմավորել է Մոսկվայի սահմաններից դուրս: Այս անգամ նա եղել Վորոնեժի մարզում և դիմավորել Սուրբ Ծնունդը եկեղեցում: