Քիչ առաջ Armlur.am-ին ահազանգեց այս պահին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը՝ Կարինե Հակոբյանը և հայտնեց, որ իր ամուսնու վիճակը ծանր է:
Նա նշեց, որ առողջական ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ամուսնուն ոչ ոք չի օգնում և բազմիցս դիմել են ՔԿՀ աշխատակիցներին, սակայն՝ անարդյունք:
«Ամուսնուս վիճակը ծայրահեղ ծանր է: Շատերին ենք դիմել, բայց՝ անարդյունք, այլևս չգիտենք ինչ անել», – վրդովված նշեց կինը:
Քիչ առաջ տեղեկություն ստացվեց, որ դատապարտյալը հացադուլի և ջրադուլի է դիմել:
Հիշեցնենք, որ դատապարտյալը դեկտեմբերին հետազոտության էր ենթարկվել և այն ժամանակ նույնպես դատապարտյալի կինը ահազանգել, որ համապատասխան կարգով հետազոտություն չի կատարվում և այդպես խոչընդոտվում է նրա հետագա բուժումը: