Ախպրաձորի բնակիչները հրշեջ-փրկարարների օգնությամբ են հիվանդանոց հասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 10-ին, ժամը 17.40-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի ճանապարհների դժվարանցանելի լինելու պատճառով իր վատառողջ երեխային (4տ) չի կարողանում հոսպիտալացնել Վարդենիսի ԲԿ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը` բարձր անցողականությամբ փրկարարական ավտոմեքենայով (մեկնել է Վարդենիսի ԲԿ, այնուհետև բուժանձնակազմով՝ Ախպրաձոր գյուղ, մոտ 4 կմ գնացել են ոտքով):

Պարզվել է, որ Ախպրաձոր գյուղում 15 երեխայի մոտ հայտնաբերվել է վերին շնչառական ուղիների բորբոքում, իսկ գյուղի բնակիչ Պ. Գ.-ին (ծնվ.1994թ.) անհրաժեշտ է մանկաբարձական օգնություն:

Վարդենիսի ԲԿ-ի բժիշկները բոլոր երեխաներին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Հրշեջ-փրկարարների ուղեկցությամբ Ախպրաձոր գյուղ է հասել Վարդենիսի ԲԿ-ի մանկաբարձը, ում որոշմամբ անհրաժեշտություն է առաջացել Պ.Գ.-ին տեղափոխել Վարդենիսի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները վերջինիս բարձր անցողականությամբ տրանսպորտային միջոցով դաշտամիջյան ճանապարհով տեղափոխել են գլխավոր մայրուղի, որտեղից փրկարարական ավտոմեքենայով՝ Վարդենիսի ԲԿ: Բժիշկները ծննդկանի առողջական վիճակը գնահատել են լավ:




Լրահոս