Սպանության մեջ կասկածվող զինծառայողը հայտնաբերվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Բայանդուր գյուղի մոտակայքում ռուս սահմանապահների կողմից հայտնաբերվել է նախորդ գիշեր Գյումրիի Մյասնիկյան 188 տանը տեղի ունեցած դաժան սպանության գործով կասկածյալ Վալերի Պավելի Պերմյակովը:

Այս պահին նա սահմանապահների մոտ է գտնվում:

Ոստիկանության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատել է այս տեղեկությունը:

Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր, այսօր դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրիում. սպանված են գտել մեկ ընտանիքի վեց անդամներին:

Իսկ դեպքից միակ ողջ մնացած 4 ամսական երեխան ենթարկվել է վիրահատության, սակայն շարունակում է գտնվել ծանր վիճակում:

Նշենք, որ Պերմյակովի քույրը մեզ հետ զրույցում նշել էր, որ եղբայրը ոչ մի առողջական խնդիր չի ունեցել, իսկ այն լուրերը, թե Պերմյակովի եղբայրն ազատազրկված է, չի համապատասխանում իրականությանը:




Լրահոս